
Հայաստանը ողջունում է Իրանի եւ միջազգային միջնորդների նպատակասլաց, կառուցողական ջանքերի արդյունքում իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը։ Այս մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը՝ անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրի շուրջ Իրանի եւ «վեցնյակի» ձեռք բերած համաձայնությանը:
«Երկար սպասված այս պայմանավորվածությունը կարեւոր ձեռքբերում է՝ ի նպաստ միջազգային, տարածաշրջանային կայունության եւ համագործակցության ամրապնդման։
Լիահույս ենք, որ դա հավելյալ խթան կհանդիսանա՝ Հայաստանի եւ բարեկամ Իրանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացման համար»,-ասել է Նալբանդյանը: