
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Քանաքեռ վարչական շրջանի Տիգրանյան 5 հասցեում այսօր հնչել են կրակոցներ: 1980 թվի ծնված Արթուր Հովհաննիսյանը հիվանդանոցում մահացել է:
Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Հովհաննիսյանը աներորդու հետ շքամուտքից դուրս գալուց է եղել, որտեղ էլ կրակել են: Մեր տեղեկություններով` շքամուտքում ատրճանակի պարկուճներ են հայտնաբերվել:
Այս պահին դեպքի վայրում աշխատում է Ոստիկանությունը և քննչական մարմինները: