Այս ամենն իմանալուց հետո այլևս չեք ցանկանա լողալ հասարակական լողավազաններում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի ամերիկյան ընկերությունը ցնցող հայտարարություն է արել. աշխարհում կտրուկ մեծացել է կրիպտոսպորիդիում անվամբ փոքր մակաբույծներով վարակվելու դեպքերը:

Ինչպե՞ս են այս մակաբույծներն անցնում մարդու օրգանիզմ:

«Կրիպտոսպորիդիումը պարզ, միաբջիջ օրգանիզմներ են, որոնք ստամոքս-աղիքային տրակտի հիվանդություններ են առաջացնում: Այս մակաբույծներն անցնում են մարդու օրգանիզմ հասարակական լողավազաններում, ակվապարկներում, հիդրոմասաժային վաննաներում, ցայտաղբյուրներում ու առվակներում լողալու ժամանակ, որոնք աղտոտված են կոյուղաջրերից կամ կենդանիների արտաթորանքներից»,- բացատրում է Ամար Սաֆդարը՝ բժշկական գիտությունների դոկտոր, դոցենտ ու Նյու Յորքի համալսարանից ինֆեկցիոն հիվանդությունների մասնագետը:

12252957

 

2004-2008 թթ այս հիվանդությամբ վարակման դեպքերն աճել են 200%-ով: Ամենասարսափելին այն է, որ նշվածները դեռևս պաշտոնական տվյալներ չեն:

Այս հիվանդությամբ վարակվելու ամենահեշտ տարբերակը լողավազանում պատահաբար մի փոքր ջուր կուլ տալն է:

virus-1

Ինչո՞վ են վտանգավոր այս մակաբույծները

Կրիպտոսպորիդիումով վարակվելու ամենատարածված դրսևորումներից է փորլուծությունը: Դրանից խուսափել գրեթե անհնար է: Այս ինֆեկցիան ուժեղ հարվածում է իմունիտետին, այսինքն աշխատում է ՎԻՉ-ի նման. բացահայտել գրեթե անհնար է, իսկ այդ մակաբույծի շնորհիվ կարելի է ինչ հիվանդությամբ ասես վարակվել:

img121

Ինչպե՞ս պաշտպանվել այս մակաբույծներից

Լիակատար կերպով պաշտպանվել կարելի է միայն լողավազաններ այցելելուց հրաժարվելով: Արևային լոգանք պետք է ընդունել ծովափում, իսկ լողալ՝ ծովում: Միայն այսպես կարող ես համոզված լինել, որ չես վարակվի այդ մակաբույծով:

photo459640

 




Լրահոս