Ապրիլ-հուլիս ամիսներին Ռուսաստանում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխարհում յուրաքանչյուր տարի արտադրվում է մոտ 725 մլն․ տոննա ցորեն։ Նշված խմբաքանակի զգալի մասը համաշխարհային մի քանի խոշոր բորսաների (CBOT, MATIF, LIFFE և այլն) միջոցով վաճառվում է աշխարհում ցորենի պահանջարկ ունեցող երկրներին։ Այդ բորսաներում սահմանված գները տարբեր պատճառներից ելնելով, յուրաքանչյուր տարի ձևավորվում են յուրովի։

Ռուսաստանյան բորսայում (Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածում) ցորենի վաճառքի գների դինամիկան վերջին 3-4 ամիսների ընթացքում հետևյալն է․

Ինչպես նկատելի է, ապրիլ-հուլիս ամիսների ընթացքում Ռուսաստանում ցորենի գներն աստիճանաբար անկում են ապրել։ Հուլիսի 10-ին արձանագրված գինը -11․1%-ով ցածր է ապրիլի 10-ին արձանագրված գնից։ Գնային նման տատանումը, պայմանավորված է ինչպես 2014թ․ աննախադեպ ցորենի բերքով, այնպես էլ Ռուսաստանի կառավարության վարած հատուկ քաղաքականությամբ։ Մասնավորապես, ՌԴ կառավարությունը ընթացիկ տարվա մայիսին որոշում ընդունեց 2015թ․մայիսի 15-ից վերացնել երկրից արտահանվող ցորենի վրա դեռևս նախորդ տարվանից սահմանված մաքսատուրքը, ինչը բնականորեն ևս ազդեց ցորենի գնի իջեցման վրա։ Ներկայումս ռուսաստանյան շուկայում (հարավային հատված) 1 տոննա ցորենի արժեքն է 77.771 դրամ (1 ռուբլին = է 8.3 դրամ)։

Եվրոպական բորսաներում (MATIF և LIFFE) ցորենի վաճառքի գների դինամիկան վերջին 3-4 ամիսների ընթացքում հետևյալն է․

Ցորենի միջազգային խորհրդի և մասնագիտական որոշ կազմակերպությունների 2014թ․ վերջին հրապարակած կանխատեսումներն, ինչպես նաև թեթև ձմեռն և բավարար խոնավությունը ԵՄ երկրների ոլորտի պատասխանատուներին հիմքեր էին տալիս ենթադրելու, որ 2015թ․ սպասվելու է 2014թ․ բերքից 6%-ով ցածր բերք։

Առատ բերքը, եվրոյի որոշակիորեն արժեզրկումը և վերը նշված բնակլիմայական հանգամանքներն աշխարհի մի շարք երկրներում եվրոպական ցորենի նկատմամբ առաջ բերեցին մեծ պահանջարկ։

Նշված գործոնը եվրոպական բորսաներում էականորեն ազդեց ցորենի գների վրա, ինչի արդյունքում էլ մեկ ամսվա ընթացքում արձանագրվեց մոտ 10% գնանկում։ Սակայն ընթացիկ տարվա մայիսի կեսերից, երբ հնարավոր դարձավ առավել ճշգրիտ կանխատեսումներ կատարել և պարզել, որ ցորենի բերքը նախորդ տարվա համեմատ նվազելու է, ցորենի գները եվրոպական բորսաներում կրկին աճեցին։ Իսկ հունիսի կեսերին արձանագրված երկրորդ գնանկումը հետևանք էր ռուսաստանյան և ամերիկյան գերատեսչություններից եկող արձագանքների, երբ ակնհայտ դարձավ, որ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Ռուսաստանում այդուհանդերձ հավաքվելու է նախորդ տարվա ցուցանիշներին գրեթե չզիջող բերք։

Ներկայումս եվրոպական բորսաներում 1 տոննա ցորենի արժեքն է 96 դրամ (1 եվրոն = է 522 դրամ)։

Ամերիկյան բորսաներում ցորենի վաճառքի գների դինամիկան վերջին 3-4 ամիսների ընթացքում հետևյալն է․

Ամերիկյան բորսաներում ցորենի գներն ուղղակիորեն կապված են ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտի (USDA) հրապարակած պաշտոնական կանխատեսումների հետ, որոնք պարբերաբար թարմացվում են։ Կանխատեսումներում կատարվող փոփոխություններն, ինչպես նաև մի շարք այլ գործոններ ևս ամերիկյան բորսաներում անմիջականորեն ազդում են գների վրա։ Այսինքն, ապրիլ ամսվա սկզբին առատ բերք լինելու USDA-ի կատարած կանխատեսման արդյունքում 4 շաբաթվա ընթացքում ցորենի 1 տոննայի արժեքը նվազեց 9.4%-ով։ Սակայն, ցորենի հիմնական բերքն ապահովող շրջաններում մայիս-հունիս ամիսներին սկսված հորդառատ անձրևների և հեղեղների պատճառով նկատվեցին գների կտրուկ փոփոխություններ։

USDA-ի հունիսին կատարված վերջին կանխատեսման համաձայն` ԱՄՆ-ում, Ռուսաստանում և Ուկրաինայում 2016թ․ կանխատեսվում է առատ բերք, ինչի արդյունքում ամերիկյան բորսաներում առաջիկայում ևս կարձանագրվի գնանկում։

Ներկայումս ամերիկյան բորսաներում 1 տոննա ցորենի արժեքն է 90.4 դրամ (1 դոլարը = է 476 դրամ)։

Միջազգային բորսաներում ապագայում արձանագրվող գների վրա անմիջական ներազդեցություն ունեն նաև մի շարք հեղինակավոր կազմակերպությունների (ՄԱԿ-ի ՊԳԿ և այլն) 2016թ համար կատարված կանխատեսումները։

Ներկայումս, երբ արդեն Ռուսաստանի, ԵՄ երկրների և ցորեն արտադրող մի շարք խոշոր երկրների կողմից հրապարակվում են ցորենի բերքահավաքի վերաբերյալ առաջին օպերատիվ տվյալները, հասկանալի է դառնում, որ բերքահավաքի վերաբերյալ ցուցանիշները չեն համապատասխանում վաղօրոք կատարված մասնագիտական կանխատեսումներին (ԱՄՆ-ում, Ղազախստանում, Եգիպտոսում և մի շարք այլ երկրներում ցածր է միջին բերքատվության ցուցանիշները), ինչի արդյունքում էլ մինչև տարեվերջ միջազգային բորսաներում ցորենի գները վերստին կփոփոխվեն։




Լրահոս