
Խաբարովսկի մերձակայքում հայտնաբերվել է այսօր առավոտյան կործանված Տու-95MC ինքնաթիռի զոհված 2 անդամների դին:
Ռուսաստանի Պաշտպանության նախարարության մամլո ծառայությունից հայտնել են, որ նրանք զոհվել են վայրէջքի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել ռմբակոծիչի 5 անդամների հայտնաբերման մասին: Նրանց հաջողվել է ողջ գտնել, նրանց վիճակը գնահատվում է բավարար:
Հիշեցնենք, որ այսօր Ռուսաստանում Տու-95 ռազմական ռմբակոծիչը կործանվել էր Խաբարովսկ երկրամասում: