
Այս պահին Աբովյան փողոցում մեծ թվով ոստիկանական մեքենաներ և ոստիկաններ են հավաքվել, քանի որ ժամը 18.00-ին ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ պետք է տեղի ունենա բողոքի ակցիա:
Ոստիկանության ստորաբաժոանումների կուտակումների պատճառով դժվարացել է երթևեկությունը Աբովյան փողոցով: Armlur.am-ի թղթակիցը նկատել է, որ ոչ միայն փողոցում, այլ նաև հարակից շենքերի բակերում գտնվում են մեծ թվով իրավապահներ:
Հավելենք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը բողոքի ակցիայի նպատակն է իրենց պահանջների կատարումը: