Տեղի ունեցավ Սեյրան Օհանյանի կնոջ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը. ինչ են պահանջում «Հրապարակ» օրաթերթից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կնոջ` Ռուզաննա Խաչատրյանի ներկայացրած հայցն ըննդեմ «Հրապարակ» օրաթերթի, որով վերջինս օրաթերթից պահանջում էր հերքում տպագրել և ներողություն խնդրել իրեն զրպարտելու համար:

Օրաթերթի կողմից դատական նիստին մասնակցում էր ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանն ու լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզան Սիմոնյանը, իսկ Ռուզաննա Խաչատրյանի կողմից` փաստաբան Կարեն Մեժլումյանը:

11752161_949340215122879_17903280_o
փաստաբան Կարեն Մեժլումյան

Oրաթերթի ներկայացուցիչ Տիգրան Ավետիսյանն այսօր դատարանում նշեց, որ համաձայն «Զանգվածային լրատվության մասին ՀՀ օրենքի»` լրատվական գործունեություն իրականացնողը հերքման պահանջը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում պարտավոր է հերքման պահանջը ներկայացնողին տեղեկացնել հերքումը տարածելու ժամանակի մասին կամ գրավոր հայտնել հերքման տարածումը մերժելու մասին: Նրա խոսքով, հայցվոր կողմը հայցադիմումը ներկայացրել է` մեկշաբաթյա ժամկետին չսպասելով, հետևաբար այն քննության առարկա լինել չի կարող լինել:

Ներկայացուցիչը դատարանին միջնորդեց կարճել գործի վարույթը, սակայն դատարանը հետաձգեց միջնորդության քննարկումը: Այնուհետև լրագրող, հոդվածի հեղինակ Սյուզաննա Սիմոնյանը միջնորդություն ներկայացրեց` իր մասով վարույթը կարճելու վերաբերյալ, որի քննարկումը ևս հետաձգվեց:

11743792_949340211789546_2104464343_o
Տիգրան Ավետիսյան ու Սյուզան Սիմոնյան

Դատական նիստի ընթացքում հայցվորի կողմից ներկայացվեցին վիճելի փաստերը, իսկ հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 21-ին:

Հիշեցնենք, որ այս հայցով պարտադրվում է հերքել  «Հանրությունն ուզում է իմանալ» վերտառությամբ հոդվածին: Ռուզաննա Խաչատրյանի ներկայացուցիչ Կարեն Մեժլումյանն ուշադրություն հրավիրեց հատկապես այն նախադասության վրա, որտեղ գրված էր, որ Ռուզաննա Խաչատրյանը, վարելով ընկերոջ մեքենան, վթարի է ենթարկվել, ինչի հետևանքով մարդ է մահացել: Հավելենք, որ հոդվածի այդ մասը վերցված է hzham.am կայքից:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս