Արդարադատության նախարարն ազատվել է պաշտոնից. խոսնակը հաստատում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Araratnews.am-ը հրապարակել էր, որ իր տեղեկություններով, Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ազատվել է աշխատանքից:

Լուրի իսկությունը հաստատելու նպատակով Armlur.am-ը կապ հաստատեց նախարարի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի հետ, ով մեզ հետ զրույցում հաստատեց լուրը` հավելելով, որ նախարարն ինքն է հրաժարականի մասին դիմում ներկայացրել:

Հավելենք, որ վերջինս գտնվում էր արձակուրդում: Նշենք նաև, որ համակարգից հեռանում է նաև նրա խոսնակը:

Սերժ Սարգսյանի հրամանագիրը Հ. Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից ազատելու համար.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Հովհաննես Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. Հուլիսի 14
Երևան
ՆՀ- 459 -Ա

 




Լրահոս