Օդի ջերմաստիճանը կբարձրանա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 15-ին հյուսիսային շրջաններում, 16-19-ին շրջանների զգալի մասում` գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին, սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:

Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 15-ին կբարձրանա 1-2 աստիճանով, 16-19-ին կնվազի 4-5աստիճանով:

Երևանում`

Հուլիսի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-19-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:




Լրահոս