
Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի որոշմամբ՝ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը բաց է թողնելու 2015/16թթ մրցաշրջանի մեկնարկը։
Պրեմիեր լիգայի առաջին տուրում լոնդոնյան ակումբը հանդիպելու է «Վեսթ Հեմ»-ի հետ, իսկ Արսեն Վենգերը ֆուտբոլիստին հավելյալ արձակուրդ է հատկացրել։
«Սանչեսը մեզ կմիանա օգոստոսի 3-ին։ Լավ մարզավիճակ ձեռք բերելու համար սովորաբար 3 շաբաթ է պահանջվում։ Այդուհանդերձ, մրցաշրջանի առաջին խաղը նա բաց կթողնի»,- նշել է Վենգերը: