Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին. Ջեյմս Ուորլիք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում գտնվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանելով ռուսական «Վեդոմոստի»-ի հարցին, թե պե՞տք է արդյոք, որ Հայաստանը ազատի Ադրբեջանի տարածքները, որոնք հակամարտությունից առաջ չեն մտել Ղարաբաղի մարզի մեջ, ո՞րն է հարցի վերաբերյալ Վաշինգտոնի դիրքորոշումը, ասել է.- «Օկուպացված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համալիր կարգավորման շրջանակում: Այստեղ կարևոր է չկենտրոնանալ կարգավորման մեկ սկզբունքի կամ տարրի վրա: Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ», փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվա են մեկնել նախօրեին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ խորհրդակցությունների նպատակով։ Թերթի հետ զրույցում ամերիկացի համանախագահը նշել է, որ Մոսկվայում խոսվել է կարևոր հարցերի մասին, որոնք քննարկվում են արդեն շուրջ 10 տարի:

«Դրանց շարքում են ԼՂ-ին կից տարածքների վերադարձը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, փախստականների հետ կապված իրավիճակը, անվտանգության երաշխիքները»,- ասել է ամերիկացի դիվանագետը։




Լրահոս