Ինչպես արդեն հայտնել էինք, «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները մոտ 20 րոպե նստացույց են արել Մաշտոց–Ամիրյան խաչմերուկում, իսկ այժմ նստացույցը շարունակում են Հանրապետության հրապարակում:
Մինչ այդ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը մոտեցել էր ակցիայի մասնակիցներին և հայտարարել, որ փողոցն ինքնակամ չբացելու դեպքում ոստիկանությունը ֆիզիկական ուժ կկիրառի:
Օսիպյանը նաև հրահանգեց մոտեցնել ոստիկանական մեքենաները, սակայն ցուցարարները ոտքի կանգնեցին, շարունակեցին ճանապարհը և հասնելով Հանրապետության հրապարակ` կրկին նստեցին փողոցին: