Քաղաքացին ի վիճակի չի եղել պատասխանել դռան եվ հեռախոսի զանգերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն դեկտեմբերի 20-ին ժամը 16.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 15 շենքի բնակիչներից մեկը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ փրկարարները դուռը բացել են և պարզվել է, որ քաղաքացին ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել՝ վատառողջ լինելու պատճառով: Քաղաքացուն, ում անունը դեռ չի ճշտվել, փրկարարները հանձնել են “Շտապ օգնության” բրիգադին:




Լրահոս