Երեվանում ձյան մաքրման աշխատանքներին զուգահեռ հեռացվում են տանիքների ձյունն ու սառցաբեկորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ փողոցներում ու մայթերում շարունակվող ձնամաքրման աշխատանքներին զուգահեռ, ջերմաստիճանի բարձրացմամբ պայմանավորված, իրականացվում է նաև մայրաքաղաքի բազմաբնակարան, ինչպես նաև հասարակական նշանակության շենքերի ու շինությունների տանիքներից ձյան և կախված սառցաբեկորների հեռացման գործընթացը: Խնդիրը անցորդների անվտանգ անցուդարձի ապահովումն է, քանի որ ինչպես գոյացած սառույցը, այնպես էլ կտուրների եզրին կուտակված ձյունը, ցած թափվելով, կարող են պոտենցիալ վտանգ սպառնալ մարդկանց կյանքի և առողջության համար: Այս աշխատանքներում Երևանի քաղաքապետարանին տեխնիկապես, ինչպես նաև հրշեջ փրկարարների ներգրավմամբ աջակցում է ԱԻՆ Երևանի փրկարարական ծառայությունը, համատիրությունների աշխատակիցները, ճանապարհային ոստիկանությունը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության աշխատակիցները: Բոլոր դեպքերում քաղաքացիների խորհուրդ է տրվում ցուցաբերել զգուշավորություն և հնարավորին խուսափել շենքերի ու շինությունների անմիջական հարևանությամբ անցուդարձ կատարելուց:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և Հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս