Կառավարությունը փոխհատուցել է էլեկտրոնային ստորագրությունների ձեռքբերման ծախսերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ` փոխհատուցելով գործարար համայնքին աջակցելու նպատակով եկամտային հարկի և պարտադիր կուտակային վճարի անձնավորված հաշվառման համակարգի ներդրման շրջանակում մինչև 2012 թ. նոյեմբերի 30-ը ներառյալ նույնականացման քարտի միջոցով էլեկտրոնային թվային ստորագրություն ձեռք բերելու հետ կապված ծախսերը, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։
 
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ տեղեկացրել է, որ Կառավարության տրամադրած այդ արտոնությունից օգտվել է շուրջ 5200 մարդ, Կառավարությունն էլ ամբողջությամբ կատարել է գործարար համայնքի առջև ստանձնած իր պարտավորությունը։
 
Մեկ այլ որոշմամբ 2012 թ. ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով հարկ վճարողներին վերադարձման ենթակա ԱԱՀ գումարները փոխհատուցելու նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ին հատկացվել է 1.5 մլրդ դրամ։
 
ՀՀ ֆինանսների նախարարության ,Գյուղական ֆինանսավորման կառույց-ծրագրի իրականացման գրասենյակե պետական հիմնարկի միջոցով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով նախարարությանը հատկացվել է 150 մլն դրամ։
 




Լրահոս