Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն անդրադարձել է ակումբի ֆուտբոլիստ Պեդրոյի` թիմից հեռանալու մասին խոսակցություններին: Էնրիկեն նշել էր, թե չէր ցանկանա, որ ակումբի որևէ ֆուտբոլիստ հեռանար, սակայն հավելել է, թե պետք է հարգել ֆուտբոլիստի որոշումը:
27-ամյա ֆուտբոլիստին գնելու ցանկություն ունի Լոնդոնի «Չելսի»-ն։ «Ես ոչ մեկի չեմ խաբում։ Չեմ կարող երաշխավորել շատ խաղային ժամանակ Պեդրոյի համար։ Հեռանալը կլինի նրա անձնական որոշումը»,- նշել է նա: