Քրեական աշխարհում իրավիճակը թեժ է. դեռ ինչքա՞ն կխորանա պատերազմ հիշեցնող վիճակը. «Իրավունք»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին ժամանակներս հայաստանյան քրեական հեղինակությունները կամ սպանվում
են կամ` հայտնվում իրավապահների ուշադրության կենտրոնում: Դա խոսում է մեկ
բանի մասին` քրեական աշխարհում խորքային հակամարտություն է ծավալվում:
Վերջին թարմ դեպքերից մեկը քանաքեռցի հայտնի մականունով Տույի ձերբակալումն է,
իսկ երեկ հրազենային վնասվածքով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղա-
փոխվել Չուգուն մականվամբ Արթուր Հովհաննիսյանը, որտեղ էլ նա մահացել է:

Քրեական աշխարհին քիչ թե շատ քաջատեղյակները նշում են, որ
քրեական աշխարհը հակամարտության այս փուլ մտավ Երրորդմասցի Լյովիկի եւ
նրա մտերիմների սպանությունից հետո, թեեւ հակասություններն ավելի խորքերն են գնում: Եվ ամեն ինչ պայթեց հենց Երրորդմասցի Լյովիկի դեպքից հետո` հաշվի առնելով նաեւ նրա ազդեցիկ դիրքերն ու Պզոյի հետ ունեցած հարազատական կապերը: Գումարած դրան՝ Լյովիկը ընդարձակ կապեր ուներ նաեւ քաղաքական, իշխանական շրջանակներում, եւ նրա սպանությունը նաեւ ազդակ էր` ոչ միայն քրեական, այլ նաեւ տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման մասին:

Թե ինչքան կխորանա արդեն քրեական պատերազմ հիշեցնող այս իրավիճակը, անգամ քաջատեղյակ անձինք են դժվարանում կանխատեսել:
ան պատճառը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս