«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հուլիսի 22-ին, ժամը 17։00-ին կկայանա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Նոր Հաճնում կառուցած Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացումը: Մեր տեղեկություններով՝ եկեղեցին կօծի Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ներկա է լինելու ողջ քաղաքական էլիտան: Ծառուկյանը եկեղեցու բացմանը հրավիրել է նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ-խնամի
Հովիկ Աբրահամյանին, ԱԺ նախագահին, իշխանական եւ ընդդիմադիր պատգամավորների, այդ թվում՝ նախկին կուսակից գործընկեր ԲՀԿ-ականներին:
Բացմանը հրավիրված են մշակույթի, սպորտի ոլորտի ներկայացուցիչներ, այլ հայտնի
անձինք: Հնարավոր է, որ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանը եւս ներկա լինի՝ հաշվի առնելով, որ նախորդ եկեղեցիների բացմանը նա միշտ հյուրերի առաջին, պատվավոր շարքում է եղել: Մեր տեղեկություններով, եկեղեցու բացումից հետո մեծ խնջույք է լինելու Ծառուկյանի «Փարավոն» ռեստորանային համալիրում, երգելու են շոու բիզնեսի ներկայացուցիչները»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: