Էդիկ Բարսեղյանի (Լոնդիկ) քրոջ փեսան Կապանի երեխաների խնամքի կենտրոնում լարված իրավիճակ է ստեղծել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապանի երեխաների խնամքի կենտրոնում վերջին օրերին լարված իրավիճակ է ստեղծվել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ պատճառն այն է, որ կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Մարատ Վարդանյանը աշխատակիցներից պահանջում է ստորագրել մի փաստաթղթի տակ, ըստ որի, նրանք իբր ցանկանում են, որ հենց պաշտոնակատարը նշանակվի տնօրեն: Վարդանյանը ստորագրահավաքը նախաձեռնել է՝ հետագայում այն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին ուղարկելու համար: Այս մասին մեզ հետ մասնավոր զրույցներում պատմեցին կենտրոնի աշխատակիցները:

Նշենք, որ նշված կենտրոնի տնօրենի ընտրության մրցույթը անժամկետ հետաձգվել է: Իսկ Վարդանյանը փորձում է այդ ընթացքում ամեն ինչ անել, որպեսզի հենց ինքը զբաղեցնի կենտրոնի տնօրենի պաշտոնը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց Մարատ Վարդանյանից այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ: Տնօրենի պաշտոնակատարը հայտարարեց, որ նման ստորագրահավաք չկա, ու ինքն առաջին անգամ է այդ մասին լսում: Ի դեպ, Մարատ  Վարդանյանը Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի՝ Լոնդիկի քրոջ փեսան է»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս