ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր: Բայց դեռ շատ անելիքներ ունենք»,-ՀՀԿ համագումարում ահա նման հայտարարություն է արել Սերժ Սարգսյանը: Այն, որ նրա ինչպես այս, այնպես էլ մի շարք այլ հայտարարություններ որեւէ կապ չունեն իրականության հետ, հայտնի է ամենքին: Բայց այստեղ հատկանշական է, որ Ս. Սարգսյանի կոնկրետ այս հայտարարությունը հերքում է հենց իր իշխանության օրոք հրապարակված պաշտոնական վիճակագրությունը: Եւ այսպես, ԱՎԾ-ի` ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցի համաձայն. «2012թ. հունվար-սեպտեմբերին տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների հոսքերի ծավալը կազմել է 391.1 մլն դոլար, որը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 35.2%-ով»: Ահա թե գործարարի համար ինչպիսի գրավիչ ու ներդրումների համար հուսալի երկիր է դարձրել Ս. Սարգսյանն իր պաշտոնավարման ընթացքում:




Լրահոս