Մոսկվայի «Դինամո»-ն «Սպորտինգ»-ի հետ համաձայնեցրել է պաշտպան Դուգլասի տրանսֆերի վաճառքի հետ կապված հարցերը: 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը լիսաբոնյան ակումբի համար կարժենա մոտ 2 մլն եվրո, հայտնում է Record-ը:
Նշվում է, որ գործարքի ավարտի համար Դուգլասին և «Սպորտինգ»-ին մնում է համաձայնեցնել անձնական պայմանագրի պայմանները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստը կարող է ակումբի հետ կնքել 3-4 տարվա պայմանագիր: