Օբաման ոգեշնչվել է Պուտինի զանգից. The New York Times

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը փոքր դերակատարություն չի ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի ձեռքբերման հարցում, ասել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման The New York Times-ին տված հարցազրույցում: Բացի այդ, երկրի ղեկավարը հայտնել է, որ ոգեշնչվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սիրիայի հարցով զանգից:

«Ռուսաստանը զգալի օգնություն է ցուցաբերել: Մենք համաձայնության չէինք գա, եթե չլիներ մեզ ու «վեցնյակի» մնացած անդամներին աջակցելու Մոսկվայի պատրաստակամությունը»,- հայտարարել է Օբաման:

Օբաման նաև պատմել է, որ «շուրջ երկու շաբաթ առաջ Պուտինը Սիրիայում իրավիճակի վերաբերյալ հեռախոսազրույց է նախաձեռնել»:

«Կարծում եմ՝ ՌԴ իշխանությունները հասկացել են, որ նախագահ Բաշար Ասադի ռեժիմը կորցնում է իր ուժը երկրի տարածքում շարունակվող տարաձայնությունների պատճառով և հեղաշրջման սպառնալիքն ավելի ակնհայտ է դառնում»,- նշել է ԱՄՆ-ի առաջնորդը:




Լրահոս