ՊԱՐՏՔԻ ՏԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից արժանանալով ոսկե մեդալի, պարտքի տակ չի մնացել եւ դեկտեմբերի 7-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին շնորհել է «Ակսել Բակունցի» անվան մեդալ ու հենց մարզխորհրդի նիստից հետո, առանց ավագանու որոշման, ՀՀ գյուղնախարարին արժանացրել Գորիս քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանը: Իր այս քայլերը Սուրեն Խաչատրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում այսպես բացատրեց. «Ո՛չ, ավագանու որոշմամբ ենք գյուղնախարարին արժանացրել այդ մրցանակներին, եւ Գորիսի քաղաքապետն անձամբ է նրան տվել մրցանակը»: Հարցին, թե գյուղնախարարը որ արժանիքի համար է նման պատվի արժանացել, պատասխանեց. «Նվիրել ենք, որ հատուկ ուշադրություն է դարձրել մարզին»:




Լրահոս