«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը, ով ավելի վաղ հանդես է եկել կատալոնական «Բարսելոնա»-ում, կրկին կարող է վերադառնալ իսպանական պրիմերա:
Goal.com-ի տվյալներով, 33-ամյա ֆուտբոլիստի գործակալը վարձակալության շուրջ բանակցություններ է վարում «Վալենսիա»-ի հետ: Ակումբի հիմնական դարպասապահ Դիեգո Ալվեսը վերջերս լուրջ վնասվածք է ստացել, այդ պատճառով էլ իսպանական ակումբը նրան փոխարինող է փնտրում:
Հիշեցնենք, որ Վալդեսը չէր հայտնվել ակումբի` Հյուսիսային Ամերիկա մեկնող ֆուտբոլիստների թվում: Իսկ ակումբի հետ պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարի: