Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն բանակցություններ է սկսել Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) առաջնորդ Սելախատին Դեմիրթաշի հետ, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալքիը:
Հանդիպումը հիմնականում նվիրված է 2009 թ սկսված քրդական խնդրի ժողովրդավարական լուծմանը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետը հանդիպումներ է անցկացրել Ազգային շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելի ու Ժողովրդական հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըչդարօղլուի հետ:
Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ Ազգային շարժում կուսակցությունը հրաժարվել է կոալիցիոն կառավարություն ստեղծելուց: