
Վերջին շրջանում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակտիվ պայքարող Դավիթ Սանասարյանը քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընթերցեց իրենց հայտարարությունը և նշեց, որ իրենք սկսում են պայքարի նոր շրջան, որը բաղկացած է լինելու երեք փուլից:
Դավիթ Սանասարյանի խոսքով, առաջին փուլում իրենք պատրաստվում են շրջել մարզերում և բաժանել թռուցիկներ, որով էլ կտեղեկացնեն իրենց պայքարի մասին: Այս փուլի ավարտից հետո, Սանասարյանը խոսքով, կանցնեն անհնազանդության մյուս քայլին և կփակեն հանրապետության գլխավոր ճանապարհները, իսկ արդեն երրորդ փուլում կոչ կանեն և կհորդորեն չվճարել կոմունալ վարձերը` մինչև չկատարվի իրենց պահանջը, այն է չեղարկել թանկացման մասին որոշումը: