«Մատրոսկայա տիշինա» գաղութում տանջել ու դաժանորեն սպանել են կալանավոր Ալեկսեյ Շանգինին. կոկորդին եռացրած ջուր են լցրել ու նրա վրա են ցատկել երկհարկանի մահճակալից:
Սպանությունը տեղի է ունեցել 2015 թ փետրվար ամսին, սակայն այդ մասին տեղեկությունները հայտնվել են միայն հիմա, գրում է «Московский комсомолец»-ը:
Թերթի տվյալներով՝ 2015 թ փետրվարի 13-ին կալանավոր Ալեքսեյ Շանգինին մեկ օրից ավելի կտտանքների են ենթարկել «Մատրոսկայա տիշինա»-ում, մինչև որ նա կոմայի մեջ չի հայտնվել: Դրանից հետո նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են №36 հիվանդանոց, որտեղ մահացել է փետրվարի 17-ին: Բժիշկները Շանգինի մոտ «գանգուղեղային վնասվածք, գլխի ու վերջույթների այրվածք ու ցավային շոկ» են ախտորոշել:
Թերթը գրում է, որ այս միջադեպի մասին տեղեկությունները մամուլում չեն հայտնվել ավելի վաղ, սակայն գերատեսչությունում հավատացնում են, որ ոչինչ չեն թաքցնում:
«Ռուսական էբոլա» նախագծի տվյալներով՝ վերջին 6 ամսում կալանավայրերում սպանվել է 16 մարդ, 71 մարդ մահացել է ոստիկանության բաժանմունքներում: