
Նաիրիտցիներն այսօր առավոտյան կրկին հավաքվել էին գործարանի մոտ: Նրանք որոշել են վաղը հավաքվել կառավարության դիմաց և նստացույց սկսել, քանի դեռ իրենց գումարը չեն վճարել:
Armlur.am-ի հետ զրույցում «Նաիրիտ»-ի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը նշեց, որ իրենց հաշիվներին այսօր պետք է գումարը նստեր, սակայն ոչինչ էլ չի փոխանցվել: «Ինչ-որ թղթեր են դեմ տալիս, որ ստորագրենք և դեռ հայտնի չէ, թե երբ կվճարեն», – նշեց նա:
Մեր այն դիտարկմանը, որ գործարանի տնօրենն ասել է` հինգ օրում կվճարեն, Հարությունյանը նշեց, որ այդ հինգ օրն իրենք կանցկացնեն դրսում, որպեսզի հերթական անգամ իրենց չխաբեն և տուն չճանապարհեն: