«Այդ երկուսն այն պրոդուկտը չեն, որ հետաքրքրեն ԱԱԾ-ին»:
Ցինիզմի հերթական դրսեւորումը՝ հերթական անգամ Գալուստ Սահակյանի կողմից: Սա արդեն բարի ավանդույթ է, որը զայրացնելու փոխարեն ժպիտ է առաջացնում: Կան մարդիկ, որոնք խոսում են, հետո նոր մտածում: Կարճ ասած՝ բլթացնում են: Նման մարդկանց լեզուն դառնում է իրենց իսկ թշնամին: Սակայն լղոզելու եւ «կրուտիտի» արվեստի մեծագույն վարպետ Գալուստ Սահակյանը միշտ աչքի է ընկել իր զսպվածությամբ, վիրավորանքներ հասցնելուց զերծ մնալու իր շնորհքով: Այս անգամ ոնց որ թե չստացվեց. Օսկանյանին ու Զուրաբյանին ո՛չ ավել, ո՛չ պակաս՝ որակեց որպես «պրոդուկտ»: Ոնց որ թե ծերանում է Գրիգորիչը: