Արդեն տեղեկացրել ենք, որ վերջին շրջանում Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակտիվ պայքարող Դավիթ Սանասարյանը Բաղրամյան պողոտայում ընթերցեց իրենց հայտարարությունը և նշեց, որ իրենք սկսում են պայքարի նոր շրջան, որը բաղկացած է լինելու երեք փուլից: Սանասարյանը և իր թիմակիցները ՀՀԿ-ի գրասենյակ նամակ հանձնեցին, որն ընդունեց գրասենյակի աշխատակիցը:
Դավիթ Սանասարյանը Armlur.am-ի հարցին` ինչ ակնկալիքներ կան այս նամակի հանձնումից, ասաց` իրենք ակնկալինքերով չեն հավաքվել. «Մենք պարզապես տեղյակ ենք պահում մեր հետագա քայլերի մասին: Մենք Սերժ Սարգսյանին չենք ճանաչում նախագահ, նա այսօր զբաղեցնում է նախագահի աթոռը»:
Մանրանասները` Armlur.am-ի տեսանյութում