Lifenews-ը հատուկ ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղում իր կենցաղը վարում ու փորձում գումար աշխատել մեծահարուստ Գերման Ստերլիգովը:
Տեղեկացվում է, որ Շուշիում բնակություն հաստատած Ստերլիգովն անհավանական ցածր՝ 2 մլն դրամով գնել է մոտ 130 տարի առաջ կառուցված քարի ալրաղաց: Այս ալրաղացը չափազանց իդեալական է, քանի որ այն գործի գցելու համար չի պահանջվում էլեկտրականություն ու այլ տեխնոլոգիա:
Լրատվական կայքը տեղեկացնում է, որ գործարարն իր ալյուրը հենց փողոցում է վաճառում: Ասում է, որ մարդիկ դեռ ուսումնասիրում են, սակայն շուտով կսկսեն գնել իր արտադրանքը: Իսկ մինչ այդ տեղի խորամանկ առևտրականներն ալյուրն անվճար են ստանում:
Սակայն Ստերլիգովը համոզված է, որ շուտով քաղաք-այգի հանդիսացող Շուշին կդառնա Ղարաբաղի առևտրի մայրաքաղաք: Ստերլիգովի մոտակա ծրագրերում ոչ միայն ալյուրի ու հացի, այլ նաև տնական պանրի, լիմոնադների ու ջեմի արտադրություն հիմնելն է: Վերջինս նաև խոստանում է, որ ամենը շատ էժան է լինելու: