Հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի դատավճիռն անփոփոխ է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյանջիի վերաքննիչ դատարանը ուժի մեջ է թողել հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանի դատավճիռը, որի համաձայն նա դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման, այսօր փոխանցում է Kəpəz TV հեռուստաալիքը:

Չորեքշաբթի օրը Գյանջիի վերքաննիչ դատարանում կայացել է վերաքննիչ բողոքի դիտարկումը կապված ծանր հանցագործությունների Գյանջիի դատարանի դատավճռի հետ:

Հիշեցնենք, որ 2014թ. դեկտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, թե իբր հայկական կողմը դիվերսիայի անհաջող փորձ է արել, ինչի հետևանքով «դիվերսիոն խմբի» անդամներից մեկը՝ Արսեն Բաղդասարյանը, հայտնվել է Ադրբեջանում։ Ավելի ուշ ՀՀ ՊԲ մամուլի ծառայությունը հերքել է հայկական կողմի դիվերսիայի մասին տեղեկատվությունը, սակայն նշել է, որ Արսեն Էդուարդի Բաղդասարյանը՝ հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:




Լրահոս