Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկիի գործակալ Ցեզար Կուխարսկին անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կողմից իր հաճախորդի հանդեպ առկա հեռաքրքրության մասին:
«Մտածում եմ, որպեսզի «Բավարիա»-ն մտածի Ռոբերտի վաճառքի մասին, պետք է նրանց շատ շահավետ առաջարկ արվի: Ամեն ինչ հստակ է` 35 մլն ֆունտ: Լևանդովսկին տարեց տարի ավելի լավ է խաղում: Նա վստահաբար մրցաշրջանի ընթացքում 30 գոլ կարող է հեղինակել և հենց դա էլ գրավում է մյուս ակումբների ուշադրությունը:
Ապագայում Լևանդովսկիի համար երկու տարբերակ է առկա` Իսպանիա և Անգլիա: Եվ միայն «Բավարիա»-ի թույլտվության դեպքում: Հասկանո՞ւմ եք` «Բավարիա»-ն ինքը մեզ պետք է ազդանշան տա, որ ցանկանում է վաճառել ֆուտբոլիստին: Նման բան չի արվել, հետևաբար այդ մասին մտածել պետք չէ: Հիմա այդ մասին նույնիսկ մտածելը ճիշտ չի լինի», – նշել է գործակալը: