ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թեեւ 10 օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մսի վաճառքի կետերը բաց են, սակայն տեղի մսավաճառները դժգոհում են, որ առեւտուր չկա: Հիշեցնենք, որ մսի վաճառքի կետերը ավելի քան երկու ամիս փակված էին մարզում գրանցված սիբիրախտի պատճառով:  Սիբիրախտի դեպքեր գրանցվել էին նաեւ Արմավիրի, Տավուշի եւ Կոտայքի մարզերում: Վարդենիսցի մսավաճառներից մեկը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց. «Մարդ չի գալիս միս առնելու: Նման բան երբեւէ չէր եղել: Էսքան ժամանակ նույնիսկ 30 կգ միս չի վաճառվել: Ախր այդքան էլ թանկ չի գինը: 1 կգ-ն արժե 2000-2200 դրամ: Պետք է հարկեր տանք, կոմունալ վճարումներ անենք: Հույս ունենք, որ դեկտեմբերի 25-ից հետո մի բան կլինի: Կոնկրետ ես 500 000 դրամի վնաս կրեցի, ու իմ նման մյուս մսավաճառները»: Հիշեցնենք, որ փաստի առթիվ հարուցվել էր քրգործ ՀՀ քր. օր.-ի 277-րդ հոդվածի հատկանիշներով՝ սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը: Սակայն մինչեւ հիմա ոչ մի կասկածյալ չկա:




Լրահոս