
Թայլանդը հաստատել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու հետաքրքրվածությունը: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, հայցը կտրվի մինչ տարեվերջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արդյունաբերության ու առևտրի նախարար Դենիս Մանտուրովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Բացի այդ, Մանտունովը նաև հայտնել է, որ Թայլանդը ծրագրավորում է Ռուսաստանից 160 մլն դոլարի ռազմական տեխնիկա գնել, իսկ պաշտոնական Մոսկվան այդ գումարը կծախսի Թայլանդից կաուչուկ գնելու վրա: