LED լուսավորությամբ կիսաշրջազգեստն արդեն մեծ աղմուկ է բարձրացրել իր շուրջը: Մոդայիկ կոնցեպցիան կյանքի կոչած աղջիկը ներկայացրել է նոր տեխնոլոգիական աքսեսուար:
«Դժվար չէր ստեղծել ցուցադրական կիսաշրջազգեստ` փոքր մարտկոցով, որը չի լինի լիարժեք իրական աշխարհում: Կցանկանայի, որ աղջիկները կարողանային պատրաստել իրենց համար այդպիսի կիսաշրջազգեստ այս էսքիզների միջոցով, որոնք պետք կգան պարերի և զվարճանքների համար ամբողջ գիշերվա ընթացքում»,-նշել է նա:
Աղջիկը ինքնություն կազմել է սմարթֆոնի համար նախատեսված հավելվածը: Կիսաշրջազգեստը կապ է հաստատում Bluetooth-ի միջոցով և կարող է փոխել գունավորումը:
«Շատ աղջիկներ հետաքրքրվում են, թե որտեղից կարող են գնել այս կիսաշրջազգեստներից: Ես պատասխանում եմ, որ դա անհնար է, սակայն նրանք կարող են պատրաստել իրենց համար»: