Ինչ տվեց պաշտոնաթող նախարարն արդարադատության համակարգին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հովհաննես Մանուկյանի` Արդարադատության նախարարի պաշտոնից հեռանալուց հետո շատերը սկսեցին հիշել նրա մեկ տարվա գործունեությունն ու փորձել հասկանալ, թե ի վերջո ինչ տվեց Մանուկյանն այս ոլորտին, կամ ինչ տարավ:

Թերևս պետք է արձանագրենք, որ Հովհաննես Մանուկյանի` Արդարադատության նախարար նշանակվելուց հետո մրցակից հայտնվեց Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Նրանք երկուսն էլ բավական ակտիվ են համացանցում, և, եթե նախկինում «համացանցի ակտիվ նախարար» տիտղոսը պատկանում էր Արմեն Աշոտյանին, ապա վերջերս իրավմամբ այդ տիտղոսը կարող էր բաժին հասնել նաև Մանուկյանին:

2

Վերջինս սոցցանցի իր էջում ակտիվորեն կիսվում էր իր հարցազրույցներով, իր հետ կապված հոդվածներով, ընտանիքի մասին տեղեկություններով կամ լուսանկարներով: Եվ շատ հաճախ իր կարևոր աշխատանքը թողած նախարարը երկար ժամանակ էր անցկացնում համացանցում և այդպես «աշխատում»:

Չնայած հենց սկզբից նախարարը լրատվամիջոցների և լրագրողների համար հեշտ «որսալի» էր և նրան հեշտ էր խոսեցնելն ու հարցեր տալը, այնուամենայնիվ նրանից դժվար էր որևէ հստակ և կոնկրետ պատասխան ստանալը: Հատկապես, այնպիսի լուրջ թեմաների դեպքում, ինչպիսիք են հունիսի 23-ին ոստիկանների ցուցաբերած պահվածքը, կամ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցած դեպքերը. նա տալիս էր շատ խուսափողական ու ոչ կոնկրետ պատասխաններ` ամեն կերպ չցանկանալով որևէ բան ասել:

3

Թեև նրա պաշտոնանկության լուրն անակնկալ էր շատերի համար, սակայն տեղեկություններ կան, որ Մանուկյանն իր շրջապատում  հաճախ էր փնթփնթում` հոգնել է այդ համակարգում աշխատելուց և փոշմանել է, որ թողել է դիվանագիտական աշխատանքն ու մտել կառավարության կազմ:

Ինչպես հայտնի է, մինչ նախարար նշանակվելը Հովհաննես Մանուկյանը 2011թ.-ից զբաղեցնում էր Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և երեք տարի այդ ոլորտում աշխատելուց հետո նշանակվել էր նախարար: Մինչ այդ նա դատական համակարգում տարբեր պաշտոններ է զբաղեցրել և եղել է նույնիսկ Վճռաբեկ դատարանի նախագահ: Տեսնենք, թե ինչ ունեցվածք է կարողացել կուտակել Հովհաննես Մանուկյանն այս տարիների ընթացքում:

1

Ուսումնասիրելով նրա ներկայացրած գույքի և ունեցվածքի մասին հայտարարագիրը, տեսնում ենք, որ դեռևս դեսպան լինելու ժամանակ նախարարն ուներ 150 հազար դոլար, 80 հազար եվրո և 7 մլն դրամ: Արդեն նախարար նշանակվելուց հետո ներկայացրած հայտարարագրում Մանուկյանը նշել էր 2 անհատական բնակելի տուն, 2 հողամաս և հասարակական նշանակություն ունեցող մեկ շինություն: Որպես շարժական գույք նա հայտարարագրել էր TOYOTA LAND CRUISER 100 4.2 TD մակնիշի ավտոմեքենա:  Նրա դրամական միջոցները կազմում են 7 մլն դրամ, 290 հազար եվրո և 490 հազար դոլար: Իսկ մեկ տարում Մանուկյանը վաստակել է 2 մլն 800 հազարից ավել գումար:




Լրահոս