
«Ոտքի Հայաստան» շարժումը հուլիսի 17-ին հրավիրում է հանրահավաք Ազատության հրապարակում: Armlur.am-ի հետ զրույցում շարժման համակարգող խմբի անդամ Դավիթ Սանասարյանն ասաց, որ հանրահավաքի նպատակն է քաղաքացիներին ներկայացնել իրենց պայքարի հետագա ռազմավարությունն ու մարտավարությունը:
Հիշեցնենք, որ այսօր շարժումը նամակ է փոխանցել Սերժ Սարգսյանին, որում, Դավիթ Սանասարյանի խոսքով, տեղյակ են պահում Սերժ Սարգսյանին իրենց հետագա քայլերի մասին, եթե մինչև օգոստոսի 1-ը չեղյալ չհամարվի հոսանքի թանկացման դեմ ՀԾԿՀ-ի կայացրած որոշումը: