
Իրանի ազգային նավթային կազմակերպությունը հայտարարել է, որ այս տարի կմեծացնի նավթի արդյունահանման ծավալները, հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով իրանական Shargh թերթին:
Fitch միջազգային վարկանիշային կազմակերպության փորձագետների կարծիքով՝ Իրանում նավթի արտադրության վերականգնումը կսկսվի արդեն հաջորդ տարի: Սակայն երկրում նավթի արդյունահանման առավելագույն մակարդակին հասնելու համար Իրանից դեռևս մի քանի տարի կպահանջվի:
Այժմ Իրանից նավթի արտահանման ծավալները կազմում են օրեկան 1.1 մլն բարել, ինչը 2012 թ կազմում էր օրեկան 2.5 մլն բարել: