Վահե Էնֆիաջյանը` քրեական հեղինակության սպանությանը Աբրահամ Մանուկյանի որդու հնարավոր առնչության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն Armlur.am-ի հետ զրույցում ապատեղեկատվություն համարեց այն լուրերը, թե ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին առնչություն ունի քրեական հեղինակություն Արթուր Հովհաննիսյանի (Չուգուն) սպանության գործին:

Նշենք, որ ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուր Հովհաննիսյանը օրեր առաջ կոնֆլիկտ է ունեցել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Աբրահամ Մանուկյանի որդու` Արթուր Մանուկյանի հետ: Ի դեպ, վերջինս Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի փեսան է:

«Հարցին կպատախանեմ շատ կարճ՝ դա ապատեղեկատվություն է»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը և հրաժարվեց այլ մեկնաբանություն անել:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 14-ին, Տիգրանյան 5 հասցեի բակում հնչել էին կրակոցներ, որի արդյունքում սպանվել է  քրեական հեղինակություն համարվող 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, ով հայտնի էր Չուգուն մականվամբ:




Լրահոս