ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Լսել եմ, որ հաշմանդամության որեւէ խմբում ընդգրկվելու դեպքում քաղաքացու կենսաթոշակն ու հաշմանդամության թոշակը միատեղվում են. արդյոք այդպես է: Խնդրում եմ բացատրել. եթե քաղաքացուն տրամադրվում է հաշմանդամության կարգ, դա անդրադառնո՞ւմ է կենսաթոշակի չափի վրա, թե՞ հաշմանդամության թոշակն առանձին է: Ի՞նչ սկզբունքով է այն հաշվարկվում:

Մայա Միրզախանյան (65 տարեկան, կենսաթոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական բյուջեից ֆինանսավորվող տարբեր կենսաթոշակների իրավունք ունեցող անձն ունի մեկ կենսաթոշակ ստանալու իրավունք` իր ընտրությամբ:
Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելիս հիմնական կենuաթոշակի չափը 1-ին խմբի համար հաշվարկվում է հիմնական կենuաթոշակի 140 տոկոuի չափով (18 200 դրամ), 2-րդ խմբի համար՝ հիմնական կենuաթոշակի 120 տոկոuի չափով (15 600 դրամ), 3-րդ խմբի համար՝ հիմնական կենuաթոշակի 100 տոկոuի չափով (13 000 դրամ):
Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` կենսաթոշակառուի կենսաթոշակը նրա ցանկությամբ կարող է փոխվել հաշմանդամության կենսաթոշակի` կենսաթոշակառուի գրավոր դիմելու ամսին հաջորդող ամսվա 1-ից:
ՀՀ կառավարության 2010թ. դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ 2011թ. հունվարի 1-ից աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 450 դրամ: Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի թիվ 1860-Ն որոշմամբ՝ 2012թ. հունվարի 1-ից հիմնական կենսաթոշակի չափը սահմանվել է 13 000 դրամ:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության կենսաթոշակային
ապահովության վարչություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Շատ կենսաթոշակառուներ այն մտավախությունն ունեն, թե երկու թոշակների միատեղումից գումարի չափը պակասում է. հուսով ենք՝ պատասխանը կօգնի նրանց ճիշտ կողմնորոշվել:




Լրահոս