Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը.
Միջուկային խնդրի վերաբերյալ Իրանի և վեցյակի միջև համաձայնության ձեռք բերումը իրական և լուրջ նախադրյալներ է ստեղծում մեր տարածաշրջանի անվտանգային ճարտարապետության արմատական դրական փոփոխության և, ըստ այդմ՝ Հայաստանի ու հայկական գործոնի էական հզորացման համար:
Աշխարհի համար բացվող Իրանը և այդպիսի Իրանի հետ միասին աշխարհատնտեսական ծրագրերին մասնակցելու հեռանկարը մեզ հնարավորություն է տալիս հետխորհրդային տարածքի հետնապահից վերածվելու տարածաշրջանների ու քաղաքակրթությունների կամուրջ-միջնորդի և ապահովելու մեր անվտանգությունն ու տնտեսական զարգացումը:
Մյուս կողմից՝ այս բացառիկ պատմական պահից կարող ենք օգտվել միայն այն դեպքում, երբ վերականգնենք մեր ժողովրդի իշխանությունը և վերագտնենք մեր ինքիշխանությունը:
Ուստի, ողջունելով այս դարակազմիկ գործընթացը, հայաստանյան բոլոր առողջ ուժերին և անհատներին հորդորում ենք իրատեսորեն գնահատել իրավիճակը, վերանայել մինչ այս որդեգրած ռազմավարությունները և համախմբվել հնարավորինս շուտ ապազգային ու հանցավոր ռեժիմին հեռացնելու և Հայաստանի ինքնիշխանությունը հաստատելու նպատակի շուրջ: