
Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն չի կարողանա իր հույսը դնել Ալեքս Վիդալի և Արդա Թուրանի վրա սպասվող ընկերական խաղերում, հայտնում է Cope-ն:
Ֆուտբոլիստները չեն կարողանա դաշտ դուրս գալ ՖԻՖԱ-ի տրանսֆերային արգելքի պատճառով, որն ուժի մեջ է մինչև 2016 թվականի հունվարը։ Իսպանացի մասնագետը հույս ուներ նրանց փորձարկել ընկերական խաղերում, որպեսզի ֆուտբոլիստներն ունենան խաղային պրակտիկա։