Ժողովուրդ. Հանրապետություն կուսակցության համագումարին հրավիրված են ՀԱԿ բոլոր կուսակցությունները` բացի ՀՀՇ-ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արամ Զ. Սարգսյանի գլխավորած “Հանրապետություն” կուսակցության այսօրվա համագումարին հրավիրված են Հայ ազգային կոնգրեսի անդամ բոլոր կուսակցությունները, բացառությամբ ՀՀՇ-ի: Այս փաստն ուշագրավ է այն առումով, որ 2007թ. ՀՀՇ համագումարի ժամանակ “Հանրապետության” նախագահ Արամ Աարգսյանը ելույթ էր ունեցել ու հայտարարել. “ՀՀՇ-ն այսօր ամենամաքուր, ամենապինդ կուսակցություններից մեկն է: Բոլոր պատեհապաշտներն ու անմաքուրներն այսօր աշխատում են իշխանությունների տարբեր օղակներում: Ես ուրախ եմ, որ նոր դեմքեր եմ տեսնում, դա նշանակում է, որ երիտասարդները համալրում են երրորդ հանրապետության ստեղծողների շարքերը”: Այնինչ այսօր նույն Արամ Աարգսյանն իր համագումարին հրավիրում է բոլոր նախկին գործընկերներին, բացառությամբ ՀՀՇ-ի: Սա, հավանաբար, այն պատճառով, որ ՀՀՇ-ն ամենամաքուր և ամենապինդ կուսակցություններից մե՞կն է:




Լրահոս