Ռուսաստանը գտնվում է կենսաթոշակային ճգնաժամում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը գտնվում է կենսաթոշակային լիակատար ճգնաժամի վիճակում:

«Այսօր մենք թոշակային համակարգի լիակատար ճգնաժամի մեջ ենք: Կենսաթոշակի կուտակային մասից այդպիսի խուսափումը ճգնաժամի ևս մեկ նշան է»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը :

«Մեզ մոտ 2008 թվականից համակարգային կերպով նվազում է բնակչության աշխատունակությունը, իսկ թոշակառուների թիվն աճում է: Սրան գումարած էլ նվազում է բյուջեի եկամուտը: Երկիրը պարզապես չի կարող նման ծավալով կատարել իր պարտավորությունները, պարզապես պահպանել բոլոր սոցպարտավորություններն ու կրճատել ներդրումային հնարավորությունները՝ դա կհարվածի երկրի զարգացմանը, ինչն այժմ տեղի է ունենում»,- նշել է նա:




Լրահոս