Ըստ “Ժողովուրդ”-ի տեղեկությունների՝ Շիրակի մարզային ոստիկանության պետ Կարեն Բաբակեխյանը զբաղվում է նաև ֆիրմային մեքենաների ներկրմամբ և վաճառքով: Այս պահին նրա կողմից վաճառվում են “Տոյոտա լենդ կրուիզեր” մակնիշի 2 ավտոմեքենաներ: Տեղեկությունը ճշտելու համար թերթը դիմել է Կ. Բաբակեխյանին, որը շատ սիրալիր պատասխանել է. “Սիրելիս, Ձեզ չի՞ թվում, որ Դուք տարօրինակ հարցեր եք տալիս: Ի՞նչ մեքենաներ: Որտե՞ղ է գրված, որ ես դրանք ներկրում եմ և վաճառում”: Թերթը հավելում է, որ Գյումրիում տեսակետ կա, թե Գյումրու նախկին քաղաքապետի դստեր սպանված փեսացուի գործով մեղադրվող Հարություն Սարգսյանը Բաբակեխյանի բիզնես մրցակիցն էր: Նա ևս մեքենաների առքուվաճառքով էր զբաղվում:
Թերթը հավելում է, Գյումրիում տեսակետ կա, թե Գյումրու նախկին քաղաքապետի դստեր սպանված փեսացուի գործով մեղադրվող Հարություն Սարգսյանը Բաբակեխյանի բիզնես միրցակիցն էր: Հիշեցնենք, որ կալանավորված Հարությունի նկատմամբ սկզբում հարուցվել էր քրգործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին (սպանություն) և 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի զենք-զինամթերք կրելը) մասերի հատկանիշներով, իսկ հիմա 235-րդ հոդվածի 1-ին մասը փոխարինվել է 188-րդ հոդվածի առաջին մասով (ապօրինի ձեռնարկատիրություն): Հետաքրքիր էև ինչ կապ ունի ապօրինի ձեռնարկատիրությունը սպանության հետ”,- գրում է թերթը: