Արագածոտնի մարզում 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ, 10 ավտոմեքենա էլ բախվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ժամը 11։07-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արա գյուղ-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ ավտոճանապարհը մերկասառույցի և մառախուղի հետևանքով առաջացած վատ տեսանելիության պատճառով դժվարանցանելի է, մոտ 200 ավտոմեքենա հայտնվել է խցանման մեջ: Բախվել է 10 ավտոմեքենա, որի հետևանքով երկու քաղաքացիներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Ապարանի բժշկական կենտրոն: ԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
 




Լրահոս