
Armlur.am-ը ՀՀ ոստիկանությունից տեղեկանում է, որ հուլիսի 14-ին, ժամը 16.30-ին, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո «Նիսան» մակնիշի ավտոմեքենան բախվել է վթարից հետո կայանված «Մերսեդես»-ին, որն էլ առաջ ընթանալով՝ վրաերթի է ենթարկել «Մերսեդես»-ի վարորդին և 3 տղամարդու, ովքեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: