Առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ` անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Արարատյան դաշտում և Սյունիքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգություն:

Իսկ Հանրապետության տարածքում հուլիսի 16-18-ին` շրջանների զգալի մասում, 19-ին հյուսիսային առանձին շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում`15-20 մ/վրկ. արագությամբ, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
դի ջերմաստիճանը 17-19-ին կնվազի 4-5 աստիճանով, 20-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևանում hուլիսի 16-18-ին երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Երևանի հուլիսի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան 39.70C (1978թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.60C (1997թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 26.70C:




Լրահոս