
Շուրջ 300 դաղստանցի մեկնել է մարտնչելու Սիրիայում ու Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման շարքերում, ՌՒԱ Նովոստիին հայտնել է Ռամազան Աբդուլատիպովը:
«Ներկայում իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն՝ Դաղստանից Սիրիա ու Իրաք է մեկնել 300 մարդ, որոնց շարքերում կան սպանվածներ, կան նաև հետ վերադարձածներ: Այս բոլոր փաստերի առթիվ քրեական գործ է հարուցվել»,- ասել է Աբդուլատիպովը:
Նա նշել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որպեսզի տղամարդիկ չկարողանան առանց որևէ խոչընդոտի մեկնել ռազմական գործողությունների գոտի: